Wednesday, April 15, 2009

Թուրքիայում գտնում են, որ Հայաստանի հետ հարաբերություններն ու ղարաբաղյան խնդիրը փոխկապակցված են

/PanARMENIAN.Net/ 14.04.2009 - Սահմանի բացումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ մի շարք հարցերի, այդ թվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման, հանգուցալուծման ընդամենը մի մասն է: Այդ մասին հայտարարել է թուրք պատգամավոր Յաշար Յակիշը: «Այս հարցը բանակցությունների սեղանին է 2007 թվականից: Գործընթացը սկսվել է Շվեյցարիայում: Թուրքիան խնդիրներ չունի հայ ժողովրդի հետ, խնդիրը հայկական սփյուռքն է: Տպավորություն է առաջանում, թե Թուրքիան կարող է բացել Հայաստանի հետ սահմանը մինչ ղարաբաղյան խնդրի կարգավորումը, սակայն դա այդպես չէ»,-ասել է Յակիշը, գրում է Today's Zaman-ը:

No comments: