Ֆրանսահայ կազմակերպությունները կոչ են արել ապրիլի 14-ին Փարիզում, Վրաստանի դեսպանատան մոտ ցույց անցկացնել ի նշան բողոքի ջավախահայ հայտնի քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի բանտարկության: Ֆրանսահայ լրագրող Ժան Էսքիյանը հաղորդում է, որ տարածված հաղորդագրության մեջ դատապարտվում է Վրաստանի իշխանությունների գործողությունը եւ որակվում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների կոպիտ խախտում: Ֆրանսիայում գործող հայկական կազմակերպությունները պահանջում են անմիջապես ազատ արձակել «Միասնական Ջավախք» կազմակերպության առաջնորդին: Հաղորդվում է, որ բողոքի նմանատիպ ցույցեր տեղի են ունենալու նաեւ Եվրոպայի մյուս երկրներում:
Saturday, April 11, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment