
/PanARMENIAN.Net/ 14.04.2009 - Բացի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումից, Կովկասի կայունության պլատֆորմի ծրագրի իրագործումը կօգնի անվտանգություն հաստատել Կովկասում: Այդ մասին ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Բահրեյն կատարած այցի ժամանակ: «Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները կարգավորելու համար քայլեր են ձեռնարկվում: Սակայն Հայաստանի հետ երկխոսության հետ մեկտեղ մենք աշխատում ենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա»,- ասել է Գյուլը` ավելացնելով, որ Թուրքիայի նպատակը ողջ Կովկասի կայունությունն է: «Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ընdգծել է թուրք նախագահը, հաղորդում է TRT 2 հեռուստաալիքը
No comments:
Post a Comment