
Tert.am. 9-4-2009- «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հայ հասարակությունը տեղյակ չէ, թե հայ–թուրքական բանակցությունները ինչ թեմաների շրջանակներում են տարվում։ «Եթե ոչ դետալները, գոն» սկզբունքները հայ հասարակությունը պետք է իմանա»,– հայտարարել է ընդդիմադիր գործիչը։
Նա նշել է, որ հայ-թուրքական բանակցությունները մի շարք հարցեր են առաջացնում, ինչպիսիք են օրինակ՝ «ի՞նչ նախապայմաններից ելնելով մենք ինչ ենք պահանջելու, սահմանների ճանաչելիության հարցն ինչպե՞ս է լուծվելու, արդյո՞ք մենք ընդունելու ենք Կարսի և Մոսկվայի պայմանագրերը, համաձայն որոնց էլ ամրագրված են ներկա սահմանները, ի՞նչ է լինելու Ղարաբաղի խնդիրը»։
Վերջին հարցի վերաբերյալ, սակայն, Արմեն Մարտիրոսյանը նկատել է, թե Ղարաբաղի հարցը կարծես թե չկա հայ–թուրքական բանակցությունների առանցքում, ինչի վկայությունն է Ալիևի դեմարշը ստամբուլյան համաժողովի նկատմամբ։Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ արտաքին ճակատում բավական աշխուժություն է նկատվում, ինչը վկայում է տարածաշրջանային բուռն զարգացումների մասին։ Թե այդ զարգացումներից ինչպես դուրս կգա Հայաստանը, ընդդիմադիր գործչի խոսքով, միայն ժամանակը ցույց կտա։
No comments:
Post a Comment