Lragir 10-4-2009- “Կայացող կազմակերպություն է, նա գտնվում է իր կայացման փուլում եւ կարծում եմ, որ նրա առանցքային գաղափարը, այն է հարձակում մեկ երկրի վրա, նշանակում է հարձակում մնացած երկրների վրա, այսինքն կոլեկտիվ պաշտպանություն, շատ կենսունակ գաղափար է: Եվ որքանով մենք կարողանանք այդ գաղափարը իրականացնել, դարձնել շոշափելի, այնքան կենսունակ կլինի այս կազմակերպությունը”: Այդ խոսքը ապրիլի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Սերժ Սարգսյանը, խոսելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության եւ դրանում ներկայում Հայաստանի նախագահության մասին: Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանի նախագահության ընթացքում կազմակերպության կայացման ուղղությամբ կատարվել են դրական տեղաշարժեր, որոնք շարունակվելու են:
“Մենք համարում ենք, որ ՆԱՏՕ հետ մեր համագործակցությունը հանդիսանում է մեր անվտանգության բաղկացուցիչ մաս: ՆԱՏՕ-ն հանդիսանում է Եվրոպայի անվտանգության երաշխավորը: Մենք եվրոպական պետություն ենք եւ կարծում եմ, որ մենք պարտավոր ենք մեր ուժերի ներածի սահմաններում մեր մասնակցությունն ունենալ, մենք ունենք լավ հարաբերություններ ՆԱՏՕ-ի հետ”, ասում է Սերժ Սարգսյանն ի պատասխան ՆԱՏՕ-ին անդամակցելու հավանականության մասին հարցին: Սերժ Սարգսյանի խոսքով, Հայաստանը սերտ գործակցում է ՆԱՏՕ հետ եւ այդ գործակցությունն արժանանում է ՆԱՏՕ բարձր գնահատականին եւ շարունակվելու է ապագայում ու խորանալու է:“Բայց ինչպես նաեւ հանրահայտ է, մենք ՆԱՏՕ-ին անդամակցության խնդիր մեր առջեւ չենք դնում, մեր օրակարգում այդպիսի խնդիր չկա”, հայտարարել է Սերժ Սարգսյանը:Saturday, April 11, 2009
ՆԱՏՕ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԽՆԴԻՐ ՉԿԱ, ԱՍՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
Lragir 10-4-2009- “Կայացող կազմակերպություն է, նա գտնվում է իր կայացման փուլում եւ կարծում եմ, որ նրա առանցքային գաղափարը, այն է հարձակում մեկ երկրի վրա, նշանակում է հարձակում մնացած երկրների վրա, այսինքն կոլեկտիվ պաշտպանություն, շատ կենսունակ գաղափար է: Եվ որքանով մենք կարողանանք այդ գաղափարը իրականացնել, դարձնել շոշափելի, այնքան կենսունակ կլինի այս կազմակերպությունը”: Այդ խոսքը ապրիլի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Սերժ Սարգսյանը, խոսելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության եւ դրանում ներկայում Հայաստանի նախագահության մասին: Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանի նախագահության ընթացքում կազմակերպության կայացման ուղղությամբ կատարվել են դրական տեղաշարժեր, որոնք շարունակվելու են:
“Մենք համարում ենք, որ ՆԱՏՕ հետ մեր համագործակցությունը հանդիսանում է մեր անվտանգության բաղկացուցիչ մաս: ՆԱՏՕ-ն հանդիսանում է Եվրոպայի անվտանգության երաշխավորը: Մենք եվրոպական պետություն ենք եւ կարծում եմ, որ մենք պարտավոր ենք մեր ուժերի ներածի սահմաններում մեր մասնակցությունն ունենալ, մենք ունենք լավ հարաբերություններ ՆԱՏՕ-ի հետ”, ասում է Սերժ Սարգսյանն ի պատասխան ՆԱՏՕ-ին անդամակցելու հավանականության մասին հարցին: Սերժ Սարգսյանի խոսքով, Հայաստանը սերտ գործակցում է ՆԱՏՕ հետ եւ այդ գործակցությունն արժանանում է ՆԱՏՕ բարձր գնահատականին եւ շարունակվելու է ապագայում ու խորանալու է:“Բայց ինչպես նաեւ հանրահայտ է, մենք ՆԱՏՕ-ին անդամակցության խնդիր մեր առջեւ չենք դնում, մեր օրակարգում այդպիսի խնդիր չկա”, հայտարարել է Սերժ Սարգսյանը:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment