«Ազատություն» 10-4-2009- «Lեռնային Ղարաբաղի հակամարտությունը հանդիսանում է հիմնական խոչընդոտը տարածաշրջանում խաղաղություն ու կայունության հաստատելու ճանապարհին», - ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը:
Նա ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը Ղարաբաղի խնդրին շատ լուրջ է վերաբերվում եւ կշրանակի աջակցություն ցուցաբերել հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին:
«Այնուամենայնիվ, երբ խոսք է գնում միջնորդական ջանքերի մասին` ՆԱՏՕ-ն առաջատար դեր չի խաղում: Այդ դերակատարությունը ներկայումս կատարում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի գործունեությանը մենք ամբողջովին աջակցում ենք: Այդ գործընթացում ՆԱՏՕ-ի առանձին դերակատարության անհրաժեշտություն, կամ օգտակարություն մենք չենք տեսնում»:
Հրաչ Մելքումյան, Պրահա
Saturday, April 11, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment