Saturday, April 11, 2009

Հայաստանը հպարտ է Ռուսաստանի հետ գործընկերությամբ

/PanARMENIAN.Net/ 10.04.2009- «Հայաստանն ու Ռուսաստանը կապված են հազարավոր թելերով, ի դեմս Ռուսաստանի մենք ունենք հուսալի եւ հավատարիմ գործընկեր»,- Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, Հայաստանը հպարտ է իր գործընկերով: «Հայ-ռուսական փոխհարաբերությունները, երեւի, միակն են, որտեղ ժողովուրդն ու իշխանությունները գնահատականի հարցում միացյալ են»,- ընդգծել է ՀՀ ղեկավարը` ավելացնելով, որ երկու երկրները հարաբերությունների հետագա զարգացման համար մեծ պոտենցիալ ունեն:

No comments: