Saturday, April 11, 2009

Թուրքիան հրաժարվել է ընդունել ադրբեջանցի լրագրողների տեղափոխող ինքնաթիռը

/PanARMENIAN.Net/ 10.04.2009- Ադրբեջանցի լրագրողները բողոքի ակցիաներ են նախապատրաստում Թուրքիայում Հայաստանի հետ սահմանի բացման առնչությամբ, սակայն թուրքական կողմը հրաժարվել է ընդունել ինքնաթիռը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, թուրքական կողմը հրաժարվում է ընդունել ադրբեջանցի լրագրողներին փոխադրող ինքնաթիռը: Նշենք, որ ադրբեջանցի լրագրողները պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի բացման դեմ: Բանակցությունները թուրքական կողմի հետ շարունակվում են:

No comments: