Saturday, April 11, 2009

Սերժ Սարգսյան. Հայաստանն Ադրբեջանի հանդեպ տարածքային բողոքներ չունի

/PanARMENIAN.Net/ 10.04.2009- «Հայաստանն Ադրբեջանի հանդեպ տարածքային բողոքներ չունի: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը բացառապես ազգի ինքնորոշման իրավունքի հարթության վրա է ընկած եւ այն պետք է լուծել` ելնելով հենց այդ սկզբունքից»,- իր պաշտոնին անցնելու միամյակի կապակցությամբ Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը նվաճել է իր անկախությունը եւ չի պատրաստվում որեւէ բանի հետ այն փոխանակել: Ադրբեջանը ագրեսոր է հանդիսանում, որն արժանի պատասխան է ստացել: Մենք երբեք չենք պատրաստվել եւ չենք պատրաստվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը կապել հայ-թուրքական սահմանի բացման հետ»,- ընդգծել է ՀՀ ղեկավարը: Սերժ Սարգսյանը նաեւ հայտնել է, որ ոչ ոք չի կարող Հայաստանին որեւէ պայմաններ առաջադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման կամ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում:

No comments: