Monday, April 13, 2009

Ադրբեջանը վստահ է, որ հայ-թուրքական սահմանը չի բացվի

/PanARMENIAN.Net/ 11.04.2009 - Ադրբեջանը չի մտահոգվում հայ-թուրքական սահմանի բացման առնչությամբ, քանի որ վստահ է, որ դա տեղի չի ունենա: Այդ մասին հայտարարել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Զաքիր Խաշիմովը : «Մենք լիովին հավատում ենք Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններին: Այնուամենայնիվ, երկու կողմից էլ հուզում է նկատվում», նշել է նա: «Սահմանը չի կարող բացվել, մինչեւ Հայաստանն իր ուժերը դուրս չբերի Ղարաբաղից, չդադարեցնի Թուրքիայի նկատմամբ տարածքային հավակնությունները եւ «ցեղասպանության» մեղադրանքները: Սակայն անհրաժեշտ է շարունակել բանակցությունները», ասել է դեսպանը, գրում է Hurriyet-ը:

No comments: