ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ
«Ազգ» 12-5-2009- Ամերիկայի Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մաթեւոսյան կրթավճար» ծրագրի շրջանակներում պետական բուհերի` Երեւանի պետական համալսարանի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի պետական ագրարային համալսարանի եւ նրանց մասնաճյուղերի 2009թ. դիմորդների համար, ովքեր ընդունվել են 1-ին կուրս, հայտարարում է մրցույթ, որի արդյունքում 10 հաղթողների ուսման վարձը հետագա 4 տարիների համար կվճարի ՀՕՖ-ըՙ ամերիկահայ բարերար Անուշ Մաթեւոսյանի կողմից հատկացրած միջոցներից:
Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, որոնքՙ
ա] ընդունվել են վերոհիշյալ ԲՈՒՀ-երի տնտեսագիտության, ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկայի, կոմպյուտերային համակարգեր եւ ինֆորմատիկայի, միջազգային հարաբերությունների, բանասիրական, լրագրության, անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության, ագրոբիզնեսի, ագրոնոմիական ֆակուլտետները,
բ] ունեցել են բարձր առաջադիմություն դպրոցում, միասնական եւ ԲՈՒՀ-ի քննությունները հանձնել են գերազանց կամ բարձր գնահատականներով, սակայն մրցույթով դուրս են մնացել անվճար ուսուցման համակարգից եւ ընդունվել են վճարովի ուսուցման համակարգ,
գ] սոցիալապես անապահով ընտանիքներից են,
դ] պարտավորվում են ուսման ավարտից հետո նվազագույնը 4 տարի ապրել եւ աշխատել Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում:
«Մաթեւոսյան կրթավճար» ծրագրի մրցույթին մասնակցելու կարգը
Վերոհիշյալ պայմաններին համապատասխանող ուսանողները պետք է քննությունների ավարտից հետո 2009թ. օգոստոսի 3-14-ը (բացի շաբաթ եւ կիրակի օրերից) ք. Երեւան, Մովսես Խորենացի 22 հասցեում գտնվող ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերըՙ
- դիմում (ձեւը կարող եք վերցնել ՀՕՖ-ից, բուհի ընդունելության հանձնաժողովից եւ http://www.farusa.org/mathevosian.html կայքից)
- անձնագրի պատճենը,
- միջնակարգ կրթության վկայականի պատճենները,
- միասնական եւ ընդունելության քննությունների գնահատման թերթիկների պատճենները
- ՀՀ ԿԳ նախարարության բուհերի ընդունելության քննությունների հաշվիչ կենտրոնի կամ ԲՈՒՀ-ի համապատասխան տեղեկանքՙ վճարովի ուսուցմամբ ուսանող դառնալու վերաբերյալ,
- ընտանիքի սոցիալական անձնագրի` Փարոսի գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- տեղեկանք ծնողների աշխատավայրից նրանց աշխատանքի եւ աշխատավարձի վերաբերյալ (եթե չեն աշխատում, տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից, աշխատանքային գրքույկի պատճենի հետ միասին):
Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նաեւ տեղեկանքներ բնակության վայրից, համայնքի սոցիալական ծառայությունից եւ այլն:
Թերի փաթեթները չեն դիտարկվի:
Շահառուների ընտրությունը տեղի է ունենալու 3 փուլով.
1. ներկայացրած փաստաթղթերի հիման վրա,
2. ուսանողների տուն կատարած այցերի արդյունքներով,
3. հարցազրույց` անհրաժեշտության դեպքում:
Ծրագրում ուսանողի ընդգրկման վերջնական որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը, որից հետո ուսանողի եւ ՀՕՖ-ի միջեւ կկնքվի պայմանագիր:
Ուսման ընթացքում ուսանողը պետք է սովորի միայն լավ եւ գերազանց գնահատականներով: Առաջադիմության անկման կամ ուսանողի ընտանիքի սոցիալական վիճակի բարելավման դեպքերում ՀՕՖ-ը կարող է դադարեցնել ուսման վարձի վճարումը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ծրագրի համակարգող Էդուարդ Կարապետյանին հետեւյալ հեռախոսահամարներով 52-66-60 եւ 56-11-08:
Tuesday, May 12, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment