Tuesday, May 12, 2009

Երեւանը կոպիտ սխալ կանի` արհամարելով սփյուռքի կարծիքը հայ-թուրքական բանակցություններում

/PanARMENIAN.Net/ 11.05.2009 - Երբ հայ-թուրքական բանակցություններում խոսքը գնում է Հայոց ցեղասպանության մասին, Հայաստանը չպետք է կտրուկ քայլեր ձեռնարկի առանց հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ խորհրդակցելու: Այդ մասին հայտնել է Շվեդիայի հայ համայնքի ղեկավար Վահագն Ավեդյանը: «Հայաստանից դուրս բնակվող հայերն այն մարդկանց հետնորդներն են, ովքեր փրկվել են Հայոց ցեղասպանությունից: Այդպիսով, նրանք իրավունք ունեն բարձրացնելու իրենց ձայնը եւ ազդելու Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնագրի կամ «ճանապարհային քարտեզի» ստորագրման գործընթացի վրա, քանի որ այն անմիջականորեն կապված է իրենց իրավունքների եւ պահանջների հետ»,- ընդգծել է համայնքի ղեկավարը: Վահագն Ավեդյանի խոսքով, Հայաստանի ղեկավարությունը կոպիտ սխալ կանի` արհամարելով սփյուռքի կարծիքը հայ-թուրքական բանակցություններում: Այդպիսով, Երեւանը կաջակցի Անկարայի քաղաքականությանը` ուղղված Հայաստանի եւ սփյուռքի տարանջատմանը, գրում է Nor Horizon թերթը:

No comments: