Monday, May 25, 2009

Հայաստանը «սկսել է բացասական ճնշում գործադրել Ղարաբաղի շուրջ խաղաղ գործընթացի վրա», պնդում է Մամեդյարովը

/PanARMENIAN.Net/ 25.05.2009 - «Սանքտ Պետերբուրգում Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները կշարունակեն քննարկել այն հարցերն, որոնք շարունակում են չլուծված մնալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օրակարգում»,-ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Անշուշտ, նախագահները կքննարկեն ցանկացած թեմա, որ նախատեսված է քննարկման համար, սակայն այժմ ես շատ կցանկանայի լսել կառուցողական շեշտադրումներ Հայաստանի կողմից: Չնայած տարածաշրջանում նոր իրավիճակի զարգացմանը, Հայաստանը, ցավոք, սկսել է բացասական ճնշում գործադրել Ղարաբաղի շուրջ խաղաղ գործընթացի վրա: Մենք ամեն ինչի հասել էինք Հայաստանի նախկին վարչակազմի հետ խաղաղ գործընթացում, իսկ այժմյան վարչակազմի հետ մենք ոչ մի բանի չհասանք: Որպես բանակցություններին մասնակցած մարդ, չեմ կարող պարծենալ նրանով, որ մենք ինչ-որ առաջխաղացման ենք հասել առկա հարցերում: Այն օրվանից ի վեր, երբ Հայաստանում նոր մարդ երկավ իշխանության, կողմերը «ոչ մի քայլ առաջ չեն գնացել«,-ասել է Մամեդյարովը, հաղորդում է ադրբեջանական Trend News գործակալությունը: Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւն ու Սերժ Սարգսյանը մտադիր են հանդիպել հերթական անգամ հունիսին Սանքտ Պետերբուրգում տնտեսական համաժողովի շրջանակներում:

No comments: