Monday, May 25, 2009

«Կիլիկիան» հայտնվել է Երևանի կենտրոնում

Tert.am. 25-5-2009- Այսօր ժամը 20.00-ին Երևանում` Մատենադարանի մոտ տեղի կունենա համերգ, որի համար որպես բեմ է ծառայելու հայկական «Կիլիկիա» նավը: Այս մասին Tert.am-ի թղթակցին տեղեկացրել է նավի հրամանատարի գլխավոր օգնական Արեգ Նազարյանը: Նրա խոսքերով` համերգին հիմնականում ելույթ են ունենալու «նավի բարեկամներ» Վահան Արծրունին, Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը և այլք: «Այսօր մենք open door (բաց դռների օր) ենք հայտարարել երաժիշտներին, ցանկացողները կարող են միանալ»,- ասել է Նազարյանը: Նրա խոսքերով` «Կիլիկիա» նավը Երևանի կենտրոնում է գտնվելու մի քանի օր: Անձնակազմի անդմաները մտադիր են վարպետության դասեր անցկացնել երիտասարդության համար, առավել ևս, որ երիտասարդ կադրերի պակաս, նրա խոսքերով, չի զգացվում: «Ցանկացողները շատ են, սակայն չկան դպրոցներ, հնարավորություններ և մեթոդիկա: Մեր խնդիրը կայանում է նրանում, որպեսզի երիտասարդները փորձ ձեռք բերեն և նվազագույն գիտելիքներ ձեռք բերեն ծովային գործքւմ։ Չգիտեմ, թե որքանով նրանց պետք կգան այդ գիտելիքները, սակայն կարծում եմ, դա իսկական տղամարդու դաս կլինի յունաքանչյուր տղայի համար»,- նշել է Նազարյանը: Նազարյանի խոսքերով` փայտե նավը խնամք է պահանջում, իսկ խնամքը որոշակի ծախսեր է ենթադրում: Նավը 2,5 տարվա ընթացքում եղել է ցամաքի վրա: Բացի այդ, նա նշել է, որ այս ամբողջ ակցիան մեկ նպատակ է հետապնդում. նավի մշտական կացարանի խնդրի լուծումը: «Լավագույն տարբերակը կլինի այն, որ նավը հանգրվանի Սևանա լճում, մինչև կկառուցվի թանգարան, որտել էլ նավը կպահվի»,- ասել է նա` ավելացնելով, որ «Կիլիկիան» մոտ մեկ ամսվա ընթացքում կտեղափոխվի Սևանա լիճ: Հիշեցնենք, որ «Կլիլիկիան» առաջին անգամ կրկնել է Կիլիկիայի առևտրականների ճանապարհը: Երկու տարվա ընթացքում նավը եղել է 26 եվրոպական երկրների 63 նավահանգիստներում և Միջերկրական ծովի լողավազանում:

No comments: