
Tert.am. 25-5-2009- Ադրբեջանի Զինված ուժերի զինվորը զենքի հետ անզգույշ վերաբերվելու հետևանքով կրակել է 5 զինակիցների վրա:
Պատահարը գրանցվել է մայիսի 23-ին Շամքիրի շրջանում տեղի ունեցած զորավարժությունների ժամանակ:
Չորս զինծառայողներ տեղում մահացել են, մյուսին ծանր վնասվածքներով հասցրել են հիվանդանոց: Հաղորդվում է նաև, որ իր զինակիցների վրա կրակողը 20-ամյա Սաֆարով Օրհան Թոֆիկօղլուն է:Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում հաստատել են կրակոցների փաստը:
No comments:
Post a Comment