Monday, May 25, 2009

Թուրքիայի սիրիական մենաստանին վերադարձվել է նրա սեփականությունը

/PanARMENIAN.Net/ 25.05.2009 - Թուրքիայի արեւելքում գտնվող հինավուրց քրիստոնեական մենաստաններից մեկը` «Մոր Գաբրիելը», որ պատկանում է սիրիական օրթոդոքս եկեղեցուն, վերակառուցումից հետո սեփական հող ստանալու իրավունք է ստացել: Թուրքիայի դատարանը չեղյալ է հայտարարել կադաստրի սկզբնական որոշումը, ըստ որի մենաստանին ընդամենը մի քանի գյուղ էր հատկացվել 272 ակր տարածքով: IV դարի մենաստանի շուրջ տարաձայնություններ առաջացան այն բանից հետո, երբ պետական կադաստրի աշխատակիցները փոխեցին «Մոր Գաբրիելի» եւ շրջակա գյուղերի սահմանները: Այն ժամանակ սիրիացի եկեղեցականները հայտարարեցին, թե նոր սահմանների համաձայն մեծ հողատարածքներ են օտարվել մենաստանից ու հատկացվել անտառտնտեսությանը, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը: Սիրիական համայնքը Թուրքիայի ամենահին կրոնական համայնքներից է, սակայն այն նույնիսկ գրանցված չէ որպես ազգային փոքրամասնություն, ինչպես հայերը, հույներն ու հրեաները, եւ համապատասխանաբար, 1923թ. Լոզանի խաղաղ պայմանագրի դրույթները չեն տարածվում սրիրիական համայնքի վրա:

No comments: