Monday, May 25, 2009

Վիկ Դարչինյանը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո

Tert.am. 25-5-2009- Թեթևագույն քաշային կարգի բռնցքամարտիկների աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը այսուհետև հանդես է գալու Հայաստանի դրոշի ներքո։ Ինչպես հայտնի է, անվանի բռնցքամարտիկը նախկինում համդիպումների էր մասնակցում Ավստրալիայի դրոշի ներքո, սակայն իր հետ ունենում էր նաև հայկական փոքր դրոշ։ Եվ ահա, այսուհետև նա ռինգ է դուրս գալու միայն հայկական մեծ դրոշով։Այս որոշումը Դարչինյանը կայացրել է ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի առաջարկից հետո։ Վախթանգը նրանց հրավերով վերջերս ներկա էր Մոսկվայում կազմակերպված «Տաշիր-2009» երգի մրցույթին։ Ինչպես հայտնի է, եղբայրները Հայաստանյան «Տաշիր» առևտրային ցանցի սեփականատերերն են։ Ի դեպ, Մոսկվայում կազմակերպված միջոցառման ժամանակ Դարչինյանի հետ միասին բեմ էր բարձրացել և երգի մրցույթի մասնակիցներին ողջունել նրա մտերիմ`ռուսաստանցի հանրածանոթ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կոնստանտին Ցզյուն։ Վախթանգը հայկական դրոշով կարող է հայտնվել ռինգում հուլիսի 11-ին նախատեսված մրցամարտի ժամանակ։ Հայ բռնցքամարտիկը ներկայումս նախապատրաստվում է Մայամիում։

No comments: