Saturday, May 2, 2009

Թուրք ահաբեկիչը, ով մահափորձ էր կատարել Հռոմի պապի վրա, դավանափոխ է եղել

Tert.am- 1-5-2009- 1981թ. Հռոմի պապ Հովհաննես Պողոսի Երկրորդի վրա մահափորձ կատարած թուրք ահաբեկիչ Աղջան հայտարարել է, որ մահմեդականից կաթոլիկ է դարձել: Ինչպես հաղորդում է «ՀաբերԹյուրք» գործակալությունը, այժմ նրա առաջիկա ծրագրերի մեջ է անպայման «ամուսնանալ կաթոլիկ իտալուհու հետ»: Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, 2010թ. 51-ամյա Աղջան բանտից դուրս գալուց անմիջապես հետո մտադիր է մեկնել Վատիկան և այցելել, իր իսկ խոսքերով, «սիրելի եղբոր»` Հռոմի պապի շիրիմը:Վատիկանի Սրբ Պետրոս հրապարակում կատարված մահափորձից անմիջպես հետո «Մոխրագույն գայլ» ծայրահեղ թուրքական խմբավորման նախկին անդամին ձերբակալել էր իտալական ոստիկանությունը: Թուրք ահաբեկիչը ճաղերի հետևում է անցկացրել 19 տարի: 2000թ. Հռոմի պապի խնդրանքով, ով ներել էր ահաբեկչին, հանցագործին ներում էր շնորհել Իտալիայի նախագահ Կառլո Աձելյո Չամպին: Այնուհետև Աղջային տեղափոխել էին Ստամբուլ` «Միլիյեթ» թուրքական թերթի խմբագիր Աբդի Իպեկչիին 1979թ. սպանելու համար երկարաժամկետ ազատազրկումն անցկացնելու համար:

No comments: