
/PanARMENIAN.Net/ 30.04.2009 - Թուրքիայի գլխավոր դատախազը մերժել է «Մազլում դեր» իսլամամետ կազմակերպության հայցը 19 իսրայելցի քաղաքական եւ ռազմական գործիչներին, ներառյալ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին, պաշտպանության նախարար Էհուդ Բարաքին, նախկին վարչապետ Էհուդ Օլմերթին եւ նախկին արտգործնախարար Ցիպի Լիվնիին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Բացի դրանից «Մազլում դերը» պահանջում էր անհապաղ ձերբակալել վերոհիշյալ անձանց, եթե նրանք հայտնվեն Թուրքիայի տարածքում: Բողոքը հղվել է Գազայի սեկտորում «Ձուլած արճիճ» հակաահաբեկչական գործողության ժամանակ ենթադրվող ռազմական հանցագործությունների կապակցությամբ, հաղորդում է AFP-ն:
Թուրքիայի, ինչպես եւ շատ այլ պետությունների օրենքները թույլ են տալիս քրեական գործընթացներ վարել թուրքական արդարադատությունից դուրս կատարված ռազմական հանցագործությունների վերաբերյալ:
No comments:
Post a Comment