Saturday, May 2, 2009

ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐԻ ԹԻՎԸ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ Է

Մայիսի 23-30-ը Երևանում կայանալիք բռնցքամարտի աշխարհի պատանիների առաջնության մասնակից երկրների թիվը ռեկորդային է,- հայտարարել է ԱԻԲԱ-ի նախագահ Չինգ Կուո Վուն:- Մասնակցության այսպիսի բարձր մակարդակը վկայում է միջազգային բռնցքամարտի աճող վարկանիշի մասին: Նա ավելացրել է նաև, որ այդ իրադարձությունը կնպաստի միջազգային բռնցքամարտի զարգացմանը` իր կողմից վստահեցնելով, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան լիովին պատրաստ է այդ իրադարձությանը: Ինչպես տեղեկացնում են մարզաձևի հայաստանյան գերատեսչության մամուլի ակումբից, ԱԻԲԱ. կադետների աշխարհի առաջնություն անվամբ մարզական իրադարձությունն առաջին անգամ անցկացվել է Բաքվում, 2001 թ.: Այդ մրցաշարին մասնակցել են 21 երկրների 132 բռնցքամարտիկներ: Վերջին անգամ` 2007 թ., աշխարհի առաջնությունը նույնպես տեղի է ունեցել Ադրբեջանի մայրաքաղաքում: Մասնակցության հայտ ներկայացրած երկրների թիվը հասավ 39-ի` 230 մարզիկներով: Բռնցքամարտում ավանդական առաջատար Ռուսաստանի հավաքականը տարիքային այս խմբում մեդալների քանակով առաջատարն է` 53 մեդալ, որից 25-ը` ոսկե: 33 մեդալով երկրորդ տեղում է Ուկրաինան, այդ թվում 10-ը` ոսկե: Երրորդ տեղում Ադրբեջանն է` 6 մեդալով: Ավելացնենք, որ աշխարհի պատանիների առաջնությունը ԱԻԲԱ ընտանիքի 6 իրադարձություններից մեկն է: Դրանց թվին են պատկանում աշխարհի երիտասարդների, աշխարհի մեծահասակների, կանանց աշխարհի, աշխարհի գավաթի և ԱԻԲԱ նախագահի գավաթի առաջնությունները: Ի դեպ, ապրիլի 29-ին ՀԲՖ-ն ստացել է բռնցքամարտի աշխարհի պատանիների առաջնության մասնակցության հերթական հայտը: Մոնղոլիան դարձավ 49-րդ երկիրը:

No comments: