Saturday, May 2, 2009

Նոր արյունը կհետաձգի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը տասնյակ տարիներով

Tert.am- 1-5-2009- Հայաստանի, Ադրբեջանի և Լեռբային Ղարաբաղի միջև մարտական գործողությունները, իրականում, չեն դադարել, այնտեղ կրակոցներ են լինում գրեթե ամեն օր: Նման կարծիք Day.Az-ին տված հարցազրույցի ընթացքում հայտնել է «Արդյունավետ քաղաքականության հիմնադրամի» տնօրեն Կիրիլ Տանաևը: «Այստեղ ճակատամարտի գոտին կենդանի է, այն իր տեսակում սառեցված չի համարվում, այնպես ինչպես նաև Մոլդովայի և Մերձդնեստրյան հանրապետության հակամարտությունը: Այլ գործ է, երբ, ասենք, թե ադրբեջանական և թե հայկական կողմում կան «թաք գլուխներ», ովքեր ենթադրում են, որ ղարաբաղյան հակամարտությունը կարելի է լուծել զինված ճանապարհով: Նոր արյունը չի լուծի բոլոր խնդիրները, այն միայն կսրի դրանք և ևս մեկ տասնամյակով կհետաձգի խնդրի լուծումը»,- հայտարարել է քաղաքագետը:

No comments: