Saturday, June 6, 2009

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները չեն պատրաստվում հունիսի 25-ին հանդիպել Իտալիայում

/PanARMENIAN.Net/ 04.06.2009- Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները չեն պատրաստվում հունիսի 25-ին հանդիպել Իտալիայում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի վարչության պետ Տիգրան Բալայանը: Նրա խոսքով, թուրքական մամուլում այդ հարցի վերաբերյալ հայտնված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն Milliyet թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ արտգործնախարարները այսօր Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո կրկին կհանդիպեն հունիսի 25-ին Իտալիայում:

No comments: