Saturday, June 6, 2009

Ռուսաստանի ԱԳՆ-ն ու ԵԱՀԿ ՄԽ-ը քննարկել են Ղարաբաղյան հարցի լուծման հեռանկարները

Tert.am.5-6-2009- Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները։ Այդ մասին Trend News-ին հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան։ «Մենք խորհրդակցություններ ենք անցկացրել և համակարգել ենք մեր մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ»,- ասել է Մեթյու Բրայզան։ Նրա խոսքերով՝ համանախագահները շարունակում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ աշխատանքները։

No comments: