Lragir.22-6-2009- Այսօր դատարանի դահլիճից ազատ են արձակվել 7-ի գործով քաղբանտարկյալներ Ալիկ Արզումանյանը, Սուրեն Սիրունյանը, Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանը: Նրանց դատարանը դատապարտել է 5 տարվա ազատազրկման եւ կիրառել համաներում, որի վերաբերյալ որոշումը Ազգային ժողովն ընդունել էր հունիսի 19-ին: Նրանք ազատ արձակվելուց հետո մեկնել են Աբովյան, որտեղ տեղի է ունենում Սասուն Միքայելյանի դատավարությունը: Այս պահին Աբովյանի դատարանի շենքը խիստ հսկողության են վերցրել ոստիկանության ստորաբաժանումները:
Monday, June 22, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment