HayInfo. 22-6-2009- ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հույս է հայտնել, որ Թուրքիան ետ քայլ չի կատարի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Այդ մասին հաղորդում է “Նովոստի-Արմենիան“:
«Մենք պատրաստ ենք կարգավորել հարաբերություններն առանց նախապայմանների և հուսով ենք, որ Թուրքիան ևս կգնա այդ ճանապարհով», - ասել է Նալբանդյանը կիրակի Երևանում Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ ալ Նահայանի հետ տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:
Նալբանդյանի խոսքերով, այս գործընթացի շրջանակներում չի կարելի որևէ հարցեր լուծել՝ անելով փոխադարձաբար բացառող հայտարարություններ: «Եթե ցանկություն կա հարցեր լուծել դիվանագիտական միջոցներով, ապա դա հնարավոր է անել այդ բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների և դրանց իրագործման միջոցով: Կարծում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում մենք ունենք նման հնարավորություն, և Հայաստանը կշարունակի իր ջանքերն այդ ուղղությամբ», - նշել է ՀՀ ԱԳ նախարարը:
«Բազմաթիվ անգամ ասվել է, որ մենք մտադիր ենք անցնել հարաբերությունների կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման, սահմանների բացման ճանապարհով», - ասել է Նալբանդյանն՝ ավելացնելով, որ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար ծրագրվում է միջկառավարական հանձնաժողով ստեղծել, որը կզբաղվի երկկողմ հետաքրքրություն առաջացնող բազմաթիվ հարցերով:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ. իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և պահանջում է ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել Ադրբեջանի օգտին:
Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։Monday, June 22, 2009
Երևանում հույս ունեն, որ Թուրքիան ետ քայլ չի կատարի երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում
HayInfo. 22-6-2009- ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հույս է հայտնել, որ Թուրքիան ետ քայլ չի կատարի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Այդ մասին հաղորդում է “Նովոստի-Արմենիան“:
«Մենք պատրաստ ենք կարգավորել հարաբերություններն առանց նախապայմանների և հուսով ենք, որ Թուրքիան ևս կգնա այդ ճանապարհով», - ասել է Նալբանդյանը կիրակի Երևանում Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ ալ Նահայանի հետ տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:
Նալբանդյանի խոսքերով, այս գործընթացի շրջանակներում չի կարելի որևէ հարցեր լուծել՝ անելով փոխադարձաբար բացառող հայտարարություններ: «Եթե ցանկություն կա հարցեր լուծել դիվանագիտական միջոցներով, ապա դա հնարավոր է անել այդ բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների և դրանց իրագործման միջոցով: Կարծում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում մենք ունենք նման հնարավորություն, և Հայաստանը կշարունակի իր ջանքերն այդ ուղղությամբ», - նշել է ՀՀ ԱԳ նախարարը:
«Բազմաթիվ անգամ ասվել է, որ մենք մտադիր ենք անցնել հարաբերությունների կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման, սահմանների բացման ճանապարհով», - ասել է Նալբանդյանն՝ ավելացնելով, որ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար ծրագրվում է միջկառավարական հանձնաժողով ստեղծել, որը կզբաղվի երկկողմ հետաքրքրություն առաջացնող բազմաթիվ հարցերով:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ. իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և պահանջում է ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել Ադրբեջանի օգտին:
Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment