Wednesday, June 3, 2009

Ղարաբաղի հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելու Բաքվի ջանքերը վնասում են բանակցություններին

/PanARMENIAN.Net/ 02.06.2009 - Բաքվի ջանքերն, որոնք հանգեցրել են հակահայկական բանաձեւերի ընդունմանն Իսլամական կոնֆերանսի կազմակերպության (ԻԿԿ) ղեկավարների նիստերում, միայն վնասում են ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններին: Այդ մասին հունիսի 2-ին Երեւանում Սիրիայի արտգործնախարար Վալեդ Մուալլեմի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Կարելի է միայն ափսոսել, որ Իսլամական կոնֆերանսի կազմակերպության անդամ երկրների կրոնական զգացմունքները շահարկելու Ադրբեջանի ջանքերը հակահայկական բանաձեւերի ընդունման հանգեցրին»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը: Նա հավելել է, որ այդ փաստաթղթերը խեղաթյուրում են ղարաբաղյան հակամարտության էությունը եւ բանակցությունները: «Այդ բանաձեւերը չեն կարող նպաստել ղարաբաղյան հակամարտության լուծմանն ու կայունության ու անվտանգության ամրապնդմանը տարածաշրջանում»,-ասել է Է.Նալբանդյանը` հավելելով, որ հայ ժողովուրդը մահմեդական երկրների հետ համատեղ եւ խաղաղ կյանքի բազմադարյա փորձ ունի:

No comments: