
Tert.am. 5-6-2009- Թեև վերջերս հաճախ է խոսվում համաշխարհային տնտեսության վերակենդանացման մասին, «շամպայնի շիշ բացել դեռ վաղ է»: Նման կարծիք այսօր հայտնել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսակական ֆորումի շրջանակներում: Նա մեջբերել է վերլուծաբաններից մեկի խոսքերը, համաձայն որոնց՝ «ֆինանսական ճգնաժամը երկար ապրող բույս է»:
«Մեզ հաջողվել է խուսափել ճգնաժամի զարգացման վատագույն սցենարից»,- ասել է Մեդվեդևը` ավելացնելով, որ գլոբալ տնտեսական ճգնաժամն ազդել է աշխարհի բոլոր երկրների վրա:
«Կայունության միակ կղզին, գուցե, Անտարկտիդան է»,- ասել է նա: Միևնույն ժամանակ, Մեդվեդևը նշել է, որ ճգնաժամից դուրս գալ հնարավոր է միայն համատեղ գործողությունների շնորհիվ:
Ռուսաստանի նախագահը հիշեցրել է, որ ճգնաժամի պատճառներից մեկը համաշխարհային տնտեսության միաբևեռ լինելն է: Նա նշել է, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները չեն կարողացել պատշաճ կերպով իրականացնել իրենց գործառույթները:
No comments:
Post a Comment