Monday, June 22, 2009

Հանրապետականները կոչ են արել Օբանային ավելի խիստ լինել Իրանի հարցում

Tert.am. 22-6-2009- ԱՄՆ-ի Սենատում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները սուր քննադատության են ենթարկել Սպիտակ տան ղեկավար Բարաք Օբամայի` Իրանի հարցի շուրջ ունեցած դիրքորոշումը: Ինչպես հայտարարել է Հարավային Կարոլինա նահանգի սենատոր Լինդսի Գրեհեման, «ԱՄՆ նախագահը պետք է իր հետևից տանի ամբողջ ազատ աշխարհը, այլ ոչ թե պոչի պես հետևի: Իսկ Բարաք Օբաման Իրանի հարցում շատ զգույշ և պասիվ է»,- նրա խոսքերն է մեջբերում Associated Press-ը: Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու, Արիզոնա նահանգի սենատոր, հանրապետական Ջոն ՄակՔեյնը հայտարարել էր, որ ինքը կցանկանար, որպեսզի նախագահն ավելի ակտիվ գտնվեր այս հարցում: Հիշեցնենք, որ Իրանի նախագահական ընտրություններից հետո Բարաք Օբաման Իրանի իշխանություններին և վերընտրված նախագահ Մամհուդ Ահմադինեժադին կոչ էր արել հրաժարվել ուժային մեթոդներից և «դադարեցնել ազգի հանդեպ բռնությունների կիրառումը»: Ի պատասխան՝ Իրանի նախագահը ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիային կոչ էր արել չխառնվել իր երկրի ներքին գործերին։

No comments: