«Հետք» 20-6-2009- Ամերիկահայ գործարար Նազարեթ Բերբերյանի դիակի ինքնությունը հաստատվել է նաեւ Միացյալ Նահանգներում նշանակված ԴՆԹ հավելյալ փորձաքննությամբ: Այս մասին «Հետքին» հայտնեց ԱՄՆ-ից ժամանած Բերբերյանների ընտանիքի ներկայացուցիչ Արա Մանուկյանը:
Հիշեցնենք, որ 1951 թ. ծնված ԱՄՆ քաղաքացի Նազարեթ-Հագոփ Բերբերյանն ապրիլի 25-ին` ժամը 20:00-ի սահմաններում, դուրս էր եկել իր բնակարանից (ք. Երեւան, Ամիրյան 5 շենք, բնակարան 3) եւ այլեւս չէր վերադարձել: Մայիսի 5-ին գործարարի անհետացման փաստով հարուցվել էր քրեական գործ` «Սպանություն» հոդվածի հատկանիշներով, իսկ 10 օր անց Երեւան-Սեւան մայրուղու 25,5 կմ հատվածում` ճամփեզրի ձորակում, իրավապահները հայտնաբերեցին նրա դին:
Թեեւ Հայաստանում նշանակված փորձաքննությունները հաստատել էին, որ հայտնաբերված դին Ն. Բերբերյանինն է, նրա ծանոթներից երկուսը կասկածի տակ էին դրել այդ հանգամանքը եւ դիմել ԱՄՆ-ի օգնությանը` ԴՆԹ հավելյալ փորձաքննություն իրականացնելու խնդրանքով:Monday, June 22, 2009
Բերբերյանի դիակի ինքնությունը հաստատվել է
«Հետք» 20-6-2009- Ամերիկահայ գործարար Նազարեթ Բերբերյանի դիակի ինքնությունը հաստատվել է նաեւ Միացյալ Նահանգներում նշանակված ԴՆԹ հավելյալ փորձաքննությամբ: Այս մասին «Հետքին» հայտնեց ԱՄՆ-ից ժամանած Բերբերյանների ընտանիքի ներկայացուցիչ Արա Մանուկյանը:
Հիշեցնենք, որ 1951 թ. ծնված ԱՄՆ քաղաքացի Նազարեթ-Հագոփ Բերբերյանն ապրիլի 25-ին` ժամը 20:00-ի սահմաններում, դուրս էր եկել իր բնակարանից (ք. Երեւան, Ամիրյան 5 շենք, բնակարան 3) եւ այլեւս չէր վերադարձել: Մայիսի 5-ին գործարարի անհետացման փաստով հարուցվել էր քրեական գործ` «Սպանություն» հոդվածի հատկանիշներով, իսկ 10 օր անց Երեւան-Սեւան մայրուղու 25,5 կմ հատվածում` ճամփեզրի ձորակում, իրավապահները հայտնաբերեցին նրա դին:
Թեեւ Հայաստանում նշանակված փորձաքննությունները հաստատել էին, որ հայտնաբերված դին Ն. Բերբերյանինն է, նրա ծանոթներից երկուսը կասկածի տակ էին դրել այդ հանգամանքը եւ դիմել ԱՄՆ-ի օգնությանը` ԴՆԹ հավելյալ փորձաքննություն իրականացնելու խնդրանքով:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment