Wednesday, June 3, 2009

Հայաստանի նախագահը նախաձեռնել է երկրում համաներում հայտարարելու հարցը

/PanARMENIAN.Net/ 02.06.2009 - Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իրավապահ համակարգի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել մեր երկրում համաներում հայտարարելու առաջարկով հանդես գալու հարցի վերաբերյալ: Ի հավելումն բոլոր քաղաքական ուժերին, հասարակական գործիչներին եւ Հանրային խորհրդին` համաներում անցկացնելու անհրաժեշտության եւ պայմանների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու` մայիսի 28-ին հնչեցված կոչին, Սերժ Սարգսյանը համապատասխան գերատեսչություններին հանձնարարել է մինչեւ սույն թվականի հունիսի 15-ը համաներման պայմանների եւ իրավական ընթացակարգերի վերաբերյալ ներկայացնել իրենց առաջարկությունները: ՀՀ նախագահի աշխատակազմին հանձնարարվել է նշված ժամկետում ամփոփել նաեւ քաղաքական ուժերից, գործիչներից եւ Հանրային խորհրդից ստացված առաջարկությունները:

No comments: