Saturday, June 6, 2009

ԿՈՆԳՐԵՍԸ ՊԵՏՔ Է ՀՐԱԺԱՐՎԵՐ ՄԱՐՔՍԻՍՏԻՑ, ՔԱՆԻ ՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է ԿՐԿԵՍԻՑ

Lragir. 5-6-2009- Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը այսօր լրագրողներին ասել է, որ չի ուզում մեկնաբանել մարքսիստ Դավիթ Հակոբյանի այն խոսքը, թե ՀԱԿ-ը պետք է վերցներ Երևանի ավագանու մանդատները: Դավիթ Հակոբյանը շաբաթվա մեջ մի քանի անգամ փոխում է իր կարծիքը: ՀԱԿ-ը պետք է աչալուրջ լիներ և հրաժարվեր նման գործիչների ծառայությունից, քանի որ քաղաքականությունը տարբերվում է կրկեսից, ասել է Սուրենյանցը:Սուրենյանցը նշել է, որ ՀԱԿ-ին անդամակցող բոլոր ուժերը ստորագրել են մանդատներից հրաժարվելու փաստաթուղթը, սակայն դժբախտություն չի լինի, եթե Դավիթ Հակոբյանը մասնակցի ավագանու աշխատանքներին: Ինչ վերաբերում է ընտրություններին, Սուրենյանցը ասել է, որ դրանք մի դրական բան տվեցին` քաղաքական դաշտը ամբողջովին հստակեցվեց, մաքրվեց: Իրականում կա 3 քաղաքական ուժ` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն: Մյուսները, որ պոպուլիստական կոչեր են անում, իրականում տեսանք, թե ինչ կատարվեց: ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը ստացան իրենց վերջին մեկուկես տարվա վարքի պատախանը: ՀՀԿ-ն էլ պետք է որակապես փոխի իր թիմի կազմը, որ կարողանա դիմագրավել ներքին և արտաքին մարտահրավերներին: ՀԱԿ-ը պետք է վերածվի ինստիտուցիոնալ երկարաժամկետ կառույցի, ավելացրել է Սուրենյանցը: Ավագանու ընտրությունները որակապես փոխել են քաղաքական դաշտը և ցույց են տվել, որ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերից մի քանիսը չունեն հասարակության վստահություն, և անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ասել է Սուրենյանցը:

No comments: