Saturday, June 6, 2009

Թուրքական զորքերը քրդերի վրա նոր հարձակում են ձեռնարկել

/PanARMENIAN.Net/ 05.06.2009- Քրդական աշխատանքային կուսակցության մարտիկների խմբի չեզոքացման հատուկ գործողությունը տեղի է ունենում Թուրքիայի հարավ-արեւելքում` Իրաքի սահմանի մոտ: Ոստիկանության մարտական ուղղաթիռները Շինակում հարված են հասցրել քարանձավներին, որտեղ կարող էին ահաբեկիչներ թաքնվել, իսկ ցամաքային զորամիավորումները գավառի մի շարք շրջանների մաքրում են իրականացրել: Սակայն քրդերին հաջողվել է խուսափել հետապնդումից եւ ականապատել նահանջի ճանապարհները, ինչի արդյունքում ականի վրա զոհվել է մեկ զինծառայող, երեքը վիրավորվել են: Զինվորակնները մարտի մեջ են մտել քրդերի հետ նաեւ հարեւան Հակկյարի գավառում: Հայտնաբերվել են թաքստոցներ ռեակտիվ արկերով, ավտոմատ փամփուշտներով, զենքով եւ զինամթերքով: Մարտիկներին հաջողվել է թաքնվել: Անվտանգության ուժերը միջոցներ են ձեռնարկում մարտիկների թափանցումը երկրի խորքեր կամ իրանական տարածք թույլ չտալու համար: Այդ մասին գրում է Իտար-Տասսը:

No comments: