
Tert.am.10-6-2009 - «2008-2009թթ Հայաստանում արձանագրվեց լրագրողների նկատմամբ բռնությունների աննախադեպ երկնիշ աճ»,- այսօր Ազգային ժողովում կառավարության հետ ավանդական հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել է «Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանն ու թվարկել այն լրագրողների անունները, ովքեր վերջին շրջանում բռնությունների են ենթարկվել։
Պատգամավորի ձևակերպումը ներկաների ծիծաղն է հարուցել, սակայն դա չի խանգարել, որպեսզի խորհրդարանական ընդդիմադիր պատգամավորը կառավարությունից պարզի, թե ինչ ընթացքի մեջ են լրագրողների նկատմամբ բռնությունների առթիվ հարուցված քրեական գործերը։
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատգամավորին ասել է, որ կառավարությունը նրա հարցին կպատասխանի գրավոր ձևով։
No comments:
Post a Comment