Wednesday, June 3, 2009

ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է քրեական գործ հարուցել՝ ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումների առնչությամբ

/PanARMENIAN.Net/ 02.06.2009 - ՀՀ գլխավոր դատախազ Ավղան Հովսեփյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2009 թվականի մայիսի 31-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերն ու ԶԼՄ-ների հրապարակումները, դրանց ստուգման արդյունքները: Հանձնարարվել է ապահովել դատախազական պատշաճ հսկողություն? ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերի, այդ թվում? մամուլի հրապարակումների օրենքով սահմանված կարգի քննարկման նկատմամբ: Նկատի ունենալով, որ մամուլի հրապարակումներում նշվել են, թե որոշ տեղամասերում կատարվել են լցոնումներ? ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր գրավոր դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին? թվով 8 տեղամասերում վերահաշվարկ կատարելու եւ արդյունքները դատախազությանը ներկայացնելու համար: Միաժամանակ հանձնարարվել է հարուցել քրեական գործ? Մալաթիա - Սեբաստիա համայնքի տարբեր տեղամասերում լցոնումների, լրագրողների, դիտորդների նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումների կապակցությամբ? իրականացնելու նախաքննություն հրապարակումներում մատնանշված հանգամանքները պարզելու, ընտրախախտում կատարած անձանց ի հայտ բերելու եւ նրանց պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար: Քրեական գործով նախաքննությունը կիրականացնի ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է քրեական գործ հարուցել նաեւ Էրեբունու տարածքում տեղակայված թիվ 9/1 ընտրատեղամասում լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ? թելադրված քննչական գործողություններ կատարելու եւ բազմակողմանի քննություն կատարելու անհրաժեշտությամբ: Քրեական գործով նախաքննությունն իրականացնում է ոստիկանության Էրեբունու բաժինը: ՀՀ գլխավոր դատախազը դիմում է ԶԼՄ-ներին, հասարակական կազմակերպություններին, կուսակցություններին, նախընտրական դաշինքներին ու Երեւանի քաղաքացիներին` կեղծումների եւ խախտումների փաստերի մասին տեղեկություն տրամադրելու խնդրանքով, այդ մասին հաղորդվում է ՀՀ գլխավոր դատախազի մամլո ծառայության տրամադրած հաղորդագրության մեջ:

No comments: