Monday, June 22, 2009

Վրաստանի արտգործնախարարությունն առայժմ չի պատասխանել հայկական կողմի բողոքի նոտային

Tert.am. 22-6-2009- Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դեռևս չի պատասխանել հայկական կողմից հղված բողոքի նոտային՝ կապված ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանին վրացական սահմանը հատել թույլ չտալու հանգամանքի հետ։ Այս մասին, Tert.am-ի հարցին ի պատասխան, ասել է ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։ Նա նշել է, որ դեպքի առնչությամբ Հայաստանի արտգործնախարարությունը փորձել է դիվանագիտական խողովակներով պարզաբանումներ ստանալ, որի պատասխանը, սակայն, առայժմ չի ստացվել վրացական կողմից։

No comments: