Lragir.22-6-2009- Հայաստանի անկախացումից հետո հայկական ավանդական կուսակցություններից մեկը՝ Ռամկավար Ազատական կուսակցությունը, հերթական պառակտումն ունեցավ: Հունիսի 19-ին ստեղծվեց Արմենական ռամկավար ազատական կուսակցությունը, որի կորիզը ՌԱԿ-ից եւ ՀՌԱԿ-ից տարբեր պատճառներով հեռացած մարդիկ են: Համագումարն անցավ Սերժ Սարգսյանի եւ Տիգրան Սարգսյանի “բարձր հովանու” եւ իշխանության հռչակած “Հայկական աշխարհի” թեզերի ներքո: Ընդհանրապես, ավանդական կուսակցությունները Հայաստանի անկախանալուց հետո հայտնվեցին բավական երկիմաստ վիճակում: Նոր իրողությունները պահանջում էին նոր մոտեցումներ եւ գործելակերպ, ինչը Սփյուռքի կաղապարված իրողությունների պարագայում բավական բարդ էր: Հայաստանում ստեղծելով իրենց “մասնաճյուղերը”, այդ կուսակցություններն, այնուամենայնիվ, կենտրոնակայանը պահում էին արտերկրում: Այս հանգամանքը, օբյեկտիվորեն, որոշակի հակասություններ էր առաջացնում սփյուռքի եւ հայաստանյան կառույցների միջեւ՝ շահերի, խնդիրների, մոտեցումների տարբերության առումով: Այս հանգամանքը հատկապես սուր էր դրսեւորվում ռամկավարների դեպքում, որոնք, ի տարբերություն ասենք մյուս ավանդական կուսակցության՝ Դաշնակցության, չունեին գաղափարական, կազմակերպական եւ ֆինանսական եւ կադրային լուրջ բազա եւ ամրություն: Դա էլ հանգեցրեց կուսակցության բազմաթիվ պառակտումներին: Ռամկավարների ոդիսականը սկսվեց այն ժամանակ, երբ կուսակցությունը, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցելուց հետո, ինչ որ փուլում խնդիրներ ունեցավ իշխանության հետ: Ռամկավարական “հավերժ իշխանության հետ” կոնցեպցիան տեղի տվեց: Այդ ժամանակ ՀՌԱԿ-ից անջատվեց միանգամից երկու խմբավորում, որոնց հիման վրա հետագայում ստեղծվեց երկու կուսակցություն՝ Վիգեն Խաչատրյանի Լիբերալ դեմոկրատական կուսակցությունը եւ Ժողովրդական կուսակցությունը, որը ներկայում պատկանում է ԱԼՄ հոլդինգի տնօրեն Տիգրան Կարապետյանին: Այս երկու կուսակցությունները 1995 թ. մաս կազմեցին իշխանական դաշինքին եւ մտան խորհրդարան: Ինչ վերաբերում է ՀՌԱԿ-ին, այս կուսակցությունը Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ, նրան աջակցելու շնորհիվ, կարողացավ պահպանել դիրքերը, թեեւ այդպես էլ որեւէ լուրջ դեր չկարողացավ ստանձնել ներքաղաքական կյանքում: ՀՌԱԿ ներկայիս ատենապետ Հարություն Առաքելյանը կուսակցության մեջ կատարեց կադրային փոփոխություններ, փորձեց միավորել կուսակցության մեջ մի քանի կուսակցություն, մասնավորապես Դաշինքը եւ Ազգային վերածնունդը: Այդ գործընթացը սակայն արդյունք չտվեց, նաեւ ներկայիս իշխանության ջանքերի շնորհիվ: ՀՌԱԿ-ը չպաշտպանեց Սերժ Սարգսյանին, ինչպես նաեւ քննադատական մոտեցումներ ունի Տիգրան Սարգսյանի վարած տնտեսական կուրսին: Եւ ահա, իշխանությունն իր աջակցությունը բերեց ռամկավարների հերթական պառակտման ամրագրմանը՝ ստեղծվեց Արմենական ռամկավար կուսակցությունը:Monday, June 22, 2009
ՌԱՄԿԱՎԱՐ ՈԴԻՍԱԿԱՆ
Lragir.22-6-2009- Հայաստանի անկախացումից հետո հայկական ավանդական կուսակցություններից մեկը՝ Ռամկավար Ազատական կուսակցությունը, հերթական պառակտումն ունեցավ: Հունիսի 19-ին ստեղծվեց Արմենական ռամկավար ազատական կուսակցությունը, որի կորիզը ՌԱԿ-ից եւ ՀՌԱԿ-ից տարբեր պատճառներով հեռացած մարդիկ են: Համագումարն անցավ Սերժ Սարգսյանի եւ Տիգրան Սարգսյանի “բարձր հովանու” եւ իշխանության հռչակած “Հայկական աշխարհի” թեզերի ներքո: Ընդհանրապես, ավանդական կուսակցությունները Հայաստանի անկախանալուց հետո հայտնվեցին բավական երկիմաստ վիճակում: Նոր իրողությունները պահանջում էին նոր մոտեցումներ եւ գործելակերպ, ինչը Սփյուռքի կաղապարված իրողությունների պարագայում բավական բարդ էր: Հայաստանում ստեղծելով իրենց “մասնաճյուղերը”, այդ կուսակցություններն, այնուամենայնիվ, կենտրոնակայանը պահում էին արտերկրում: Այս հանգամանքը, օբյեկտիվորեն, որոշակի հակասություններ էր առաջացնում սփյուռքի եւ հայաստանյան կառույցների միջեւ՝ շահերի, խնդիրների, մոտեցումների տարբերության առումով: Այս հանգամանքը հատկապես սուր էր դրսեւորվում ռամկավարների դեպքում, որոնք, ի տարբերություն ասենք մյուս ավանդական կուսակցության՝ Դաշնակցության, չունեին գաղափարական, կազմակերպական եւ ֆինանսական եւ կադրային լուրջ բազա եւ ամրություն: Դա էլ հանգեցրեց կուսակցության բազմաթիվ պառակտումներին: Ռամկավարների ոդիսականը սկսվեց այն ժամանակ, երբ կուսակցությունը, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցելուց հետո, ինչ որ փուլում խնդիրներ ունեցավ իշխանության հետ: Ռամկավարական “հավերժ իշխանության հետ” կոնցեպցիան տեղի տվեց: Այդ ժամանակ ՀՌԱԿ-ից անջատվեց միանգամից երկու խմբավորում, որոնց հիման վրա հետագայում ստեղծվեց երկու կուսակցություն՝ Վիգեն Խաչատրյանի Լիբերալ դեմոկրատական կուսակցությունը եւ Ժողովրդական կուսակցությունը, որը ներկայում պատկանում է ԱԼՄ հոլդինգի տնօրեն Տիգրան Կարապետյանին: Այս երկու կուսակցությունները 1995 թ. մաս կազմեցին իշխանական դաշինքին եւ մտան խորհրդարան: Ինչ վերաբերում է ՀՌԱԿ-ին, այս կուսակցությունը Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ, նրան աջակցելու շնորհիվ, կարողացավ պահպանել դիրքերը, թեեւ այդպես էլ որեւէ լուրջ դեր չկարողացավ ստանձնել ներքաղաքական կյանքում: ՀՌԱԿ ներկայիս ատենապետ Հարություն Առաքելյանը կուսակցության մեջ կատարեց կադրային փոփոխություններ, փորձեց միավորել կուսակցության մեջ մի քանի կուսակցություն, մասնավորապես Դաշինքը եւ Ազգային վերածնունդը: Այդ գործընթացը սակայն արդյունք չտվեց, նաեւ ներկայիս իշխանության ջանքերի շնորհիվ: ՀՌԱԿ-ը չպաշտպանեց Սերժ Սարգսյանին, ինչպես նաեւ քննադատական մոտեցումներ ունի Տիգրան Սարգսյանի վարած տնտեսական կուրսին: Եւ ահա, իշխանությունն իր աջակցությունը բերեց ռամկավարների հերթական պառակտման ամրագրմանը՝ ստեղծվեց Արմենական ռամկավար կուսակցությունը:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment