Tert.am 2-6-2009- Հայաստանի նախագահը առնվազն 4 անգամ նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարող հավերժ տևել: Նման հայտարարությամբ այսօր հանդես է եկել «Եվրոպական ինտեգրացում» կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը` Հայաստանի Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Թուրքիայի հետ մերձեցումը, Բեքարյանի խոսքերով, կարելի շահավետ համարել Հայաստանի համար, եթե հարաբերությունների կարգավորման հավանականությունն իրականություն դառնա, «սակայն մեզ համար ձեռնտու չի, եթե թուրքական կողմն անընդհատ շահարկի գործընթացի առկայությունը և արդյունքի բացակայությունը»: Նա նշել է, որ, եթե մենք գործ ունենք իմիտացիայի հետ, «կգա դրա համար պատասխան տալու ժամանակը»:
Իր հերթին, Ալեքսանդր Իսկանդարյանը, պատասխանելով Թուրքիայի` Հայաստանի հանդեպ վարած քաղաքականության «անկեղծության» մասին հարցին, նշել է, որ ինքը չի հանդիսանում քաղաքականության մեջ «անկեղծության» կիրառման կողմնակից: «Քաղաքականությունը հենց իմիտացիա է, խաղ, հայտարարություն և երկակի չափանիշներ»:
«Ներկա փուլում Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունը հենց այդպիսին է. մեկ հայտարարություն անել այստեղ, երկրորդն այնտեղ, մեկն այսօր, մեկն ուղղված Հայաստանին, մյուսը` Ադրբեջանին»,- նշել է քաղաքագետը:
Թուրքիան գիտակցում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը, իսկ, մյուս կողմից, չի ցանկանում կորցնել Ադրբեջանը: «Դա նրանց պետք է, դա նրանց ներկայիս քաղաքականությունն է»,- եզրափակել է Իսկանդարյանը:
Wednesday, June 3, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment