
Tert.am.3-6-2009- Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակեց ազգային հավաքականների դասակարգման հերթական աղյուսակը: Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի ազգային ընտրանին նահանջել է 6 տեղով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 131-րդ հորիզոնականը։ Ինչ վերաբերում է առաջատարներին, ապա աղյուսակը շարունակում է գլխավորել Եվրոպայի չեմպիոն` Իսպանիայի հավաքականը, որին հաջորդում է Հոլանդիայի ընտրանին։ Առաջատարների եռյակը եզրափակում է Գերմանիան։
ՖԻՖԱ-ի դասակարգում. 03.06.09*
1. Իսպանիա - 1761 (միավոր) / 2. Հոլանդիա - 1442 / 3. Գերմանիա - 1378 / 4. Իտալիա - 1292 / 5. Բրազիլիա - 1288 / 6. Անգլիա - 1225 / 7. Արգենտինա - 1203 / 8. Խորվաթիա - 1200 / 9. Ռուսաստան - 1167 / 10. Ֆրանսիա - 1067 / 12. Թուրքիա - 964 / 19. Ուկրաինա - 891 / 33. Բոսնիա և Հերցեգովինա - 763 / 63. Բելգիա - 518 / 113. Էստոնիա - 297 / 131. ՀԱՅԱՍՏԱՆ - 239 / 140. Ադրբեջան - 201
*Նշված են նաև Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները 2010 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական մրցաշարում։
No comments:
Post a Comment