Sunday, August 30, 2009

Դատարանի վճիռ. Մայքլ Ջեքսոնը մահացել է «բռնի մահով»

Tert.am.29-8-2009- Մայքլ Ջեքսոնի մահը պաշտոնապես որակվել է որպես «բռնի». ինչպես հայտարարել են հետաքննության ներկայացուցիչները, մահվան պատճառ է հանդիսացել ցավազրկողների հետևանքով առաջացած թունավորումը, հաղորդում է BBC-ն։ Երգչի մարմնի դիահերձման արդյունքները վկայում են, որ Ջեքսոնը մահացել է թունավորման (շուրջ 6 ուժեղ ցավազրկողների չարաշահման) պատճառով։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փորձագետները Ջեքսոնի արյան մեջ հայտնաբերել էին պրոպոֆոլ ուժեղ ցավազրկողի մահացու չափաբաժին։ Ինչպես Reuters-ին հայտնել է Լոս Անջելեսի հայտնի իրավաբան Ռոյալ Օուքսը, «բռնի մահ» եզրույթը պարտադիր չէ, որ նշանակի, թե տվյալ անձը սպանվել է։ «Այն փաստը, որ քննիչը Ջեքսոնի մահը որակել է որպես «բռնի», նշանակում է, որ, ըստ նրա, այդ մահվանը մեղսակից է մեկ այլ անձ։ Շրջանի դատարանի դատավորը պետք է վճռի, թե արդյոք պետք է առաջ քաշվի սպանության, չմտածված սպանության կամ մեկ այլ հանցագործության մեղադրանք»,- նշել է իրավաբանը։

No comments: