Tuesday, August 25, 2009

Թուրքիան ղարաբաղյան հարցում Ադրբեջանից խելամիտ էր, Քոչարյան

Tert.am.24-8-2009- Թուրքիայի դիրքրորոշումը Ղարաբաղի հարցում արտահայտվում է նրանում, որ այդ երկիրը մինչ այժմ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել։ Այս մասին Эхо Москвы ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Անկարայի այս քայլերը, դիվանագետի խոսքերով, ուղղված էին դաշնակից Ադրբեջանի աջակցությանը, որպեսզի Հայաստանը մնա շրջափակման մեջ և որպեսզի հետագայում հնարավոր լինի ուժային լուծման տարբերակը: «Այսօր այն փաստը, որ Թուրքիայում պատրաստ են քննարկել նման մոտեցումներից հրաժարվելու հարցը, ամենայն հավանականությամբ, խոսում է այն մասին, որ Թուրքիայում` ավելի վաղ, քան Ադրբեջանում հասկացան, որ Հայաստանի նման շրջափակումը չի հանգեցնում այն արդյունքներին, որոնք նրանք ակնկալում էին: Այսօր Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի առումով», - եզրափակել է Շավարշ Քոչարյանը:

No comments: