Monday, August 24, 2009

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դրական է գնահատել Հայաստանի հետ համագործակցությունը

Tert.am 24-8-2009- Oգոստոսի 21-ին ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին։ Պաշտոնի ստանձնման կապակցությամբ Սամվել Մկրտչյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին է փոխանցել Հայաստանի նախագահի, արտգործնախարարի և պաշտպանության նախարարի շնորհավորանքները։ Դեսպան Մկրտչյանը նշել է, որ Հայաստանը հաստատակամ է զարգացնել գործընկերային հարաբերությունները Դաշինքի հետ, և Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը կծառայեցվի այդ նպատակին։ Դեսպանն ընդգծել է, որ հայկական կողմը կարևորում է մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղապահ գործողություններին. առաջիկայում հայ զինվորականները կներգրավվեն նաև Աֆղանստանի Անվտանգության աջակցության միջազգային ուժերին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դրական է գնահատել Հայաստանի հետ համագործակցությունը` գործող ձևաչափերի շրջանակներում։ Անդերս Ֆոգ Ռասմուսենը կարևորել է Դաշինքի կողմից ղեկավարվող գործողություններին Հայաստանի մասնակցությունը և ընդգծել, որ Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցությունը շարունակելու է։ Այս մասին հաղորդել են ՀՀ ԱԳՆ-ից։

No comments: