News.am. 29-8-2009- Քրդական հարցի կարգավորման նպատակով 2007 եւ 2009 թվականներին գրված զեկույցների հիման վրա կազմված «Ճանապարհային քարտեզի» հեղինակը, ըստ Թուրքիայի ընդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նախագահի տեղակալ Օնուր Օյմենի, Atlantic Council-ի փորձագետ Դեւիդ Ֆիլիպսն է։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Milliyet թերթը։
Ըստ Թուրքիայի ընդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նախագահի տեղակալ Օնուր Օյմենի, Atlantic Council-ի փորձագետ Դեւիդ Ֆիլիպսը ամերիկյան կառավարության աջակցությամբ եղել է հայ-թուրքական հարաբերությունների հաշտեցման հանձնաժողովի նախագահը։
Օյմենը նշել է, որ ճիշտ են այն հետեւությունները, թե քրդական հարցի, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման խնդրում Թուրքիան ենթարկվում է արտաքին ազդեցություններին եւ իշխանությունը՝ ի դեմս «Արդարություն եւ զարգացում» կուսակցության, պարտվողական քաղաքականություն է վարում։
Օյմենը հայտնել է, որ մինչ Թուրքիայի համար քրդական հարցի կարգավորման նպատակով 2007 եւ 2009 թվականներին գրված զեկույցների հիման վրա «Ճանապարհային քարտեզի» պատրաստմանը մասնակցելը եւ դրա համար Նորվեգիայի կառավարությունից աջակցություն ստանալը, American Atlantic Council-ի փորձագետ Դեւիդ Ֆիլիպսը եղել է ամերիկյան աջակցությամբ ու հայ եւ թուրք մասնագետների մասնակցությամբ կազմված հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի նախագահը։
Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի աշխատանքներից անհանգստացած՝այդ հանձնաժողովի երեք թուրք անդամները 2003 թվականին լքեցին հանձնաժողովը։ Մնացած անդամների մասնակցությամբ կազմվեց «Ճանապարհային քարտեզ» եւ հանձնվեց հայկական եւ թուրքական իշխանություններին, որոնք դրա մանրամասները ժողովրդին չհայտնեցին։ Որոշ հայկական աղբյուրների համաձայն, կառավարություններին հղված ճանապարհային քարտեզում խորհուրդ է տրվել բացել հայ-թուրքական սահմանը՝ առանց նախապայմանների։
Օյմենը ասել է, որ ԱՄՆ նախագահ Օբամայի Թուրքիա այցելության ժամանակ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության որոշ պատգամավորներ եւ իշխանամետ լրատվամիջոցները կողմ են եղել հայ-թուրքական սահմանի առանց նախապայմանների բացմանը, սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կոշտ արձագանքի պատճառով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջան այցելեց եւ հայտարարեց, որ առանց ղարաբաղյան հարցը կարգավորվելու հայ-թուրքական սահմանը չի բացվելու, եւ դրանից հետո կրկին որոշ արտաքին ուժեր ճնշում են գործադրում Թուրքիայի վրա՝ բացելու հայ-թուրքական սահմանը։
NEWS.am-ը նշում է, որ Թուրքիայի ընդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նախագահի տեղակալ Օնուր Օյմենը փորձում է այս տարի ապրիլի 22-ին Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հայտարարած ճանապարհային քարտեզը վերագրել դեռեւս 2001 թվականին ստեղծված Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովին։ Այդ հանձնաժողովի կազմում հայկական կողմից եղել են ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը, արտակարգ եւ լիազոր դեսպան Դավիթ Հովհաննիսյանը, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը եւ այլն։ Դեւիդ Ֆիլիպսը 2001-2004թթ. եղել է Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի նախագահը։Monday, August 31, 2009
Թուրքիայի ընդիմադիրները հայ-թուրքական «ճանապարհային քարտեզ»-ի շուրջ շահարկումներ են նախաձեռնել
News.am. 29-8-2009- Քրդական հարցի կարգավորման նպատակով 2007 եւ 2009 թվականներին գրված զեկույցների հիման վրա կազմված «Ճանապարհային քարտեզի» հեղինակը, ըստ Թուրքիայի ընդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նախագահի տեղակալ Օնուր Օյմենի, Atlantic Council-ի փորձագետ Դեւիդ Ֆիլիպսն է։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Milliyet թերթը։
Ըստ Թուրքիայի ընդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նախագահի տեղակալ Օնուր Օյմենի, Atlantic Council-ի փորձագետ Դեւիդ Ֆիլիպսը ամերիկյան կառավարության աջակցությամբ եղել է հայ-թուրքական հարաբերությունների հաշտեցման հանձնաժողովի նախագահը։
Օյմենը նշել է, որ ճիշտ են այն հետեւությունները, թե քրդական հարցի, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման խնդրում Թուրքիան ենթարկվում է արտաքին ազդեցություններին եւ իշխանությունը՝ ի դեմս «Արդարություն եւ զարգացում» կուսակցության, պարտվողական քաղաքականություն է վարում։
Օյմենը հայտնել է, որ մինչ Թուրքիայի համար քրդական հարցի կարգավորման նպատակով 2007 եւ 2009 թվականներին գրված զեկույցների հիման վրա «Ճանապարհային քարտեզի» պատրաստմանը մասնակցելը եւ դրա համար Նորվեգիայի կառավարությունից աջակցություն ստանալը, American Atlantic Council-ի փորձագետ Դեւիդ Ֆիլիպսը եղել է ամերիկյան աջակցությամբ ու հայ եւ թուրք մասնագետների մասնակցությամբ կազմված հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի նախագահը։
Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի աշխատանքներից անհանգստացած՝այդ հանձնաժողովի երեք թուրք անդամները 2003 թվականին լքեցին հանձնաժողովը։ Մնացած անդամների մասնակցությամբ կազմվեց «Ճանապարհային քարտեզ» եւ հանձնվեց հայկական եւ թուրքական իշխանություններին, որոնք դրա մանրամասները ժողովրդին չհայտնեցին։ Որոշ հայկական աղբյուրների համաձայն, կառավարություններին հղված ճանապարհային քարտեզում խորհուրդ է տրվել բացել հայ-թուրքական սահմանը՝ առանց նախապայմանների։
Օյմենը ասել է, որ ԱՄՆ նախագահ Օբամայի Թուրքիա այցելության ժամանակ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության որոշ պատգամավորներ եւ իշխանամետ լրատվամիջոցները կողմ են եղել հայ-թուրքական սահմանի առանց նախապայմանների բացմանը, սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կոշտ արձագանքի պատճառով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջան այցելեց եւ հայտարարեց, որ առանց ղարաբաղյան հարցը կարգավորվելու հայ-թուրքական սահմանը չի բացվելու, եւ դրանից հետո կրկին որոշ արտաքին ուժեր ճնշում են գործադրում Թուրքիայի վրա՝ բացելու հայ-թուրքական սահմանը։
NEWS.am-ը նշում է, որ Թուրքիայի ընդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նախագահի տեղակալ Օնուր Օյմենը փորձում է այս տարի ապրիլի 22-ին Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հայտարարած ճանապարհային քարտեզը վերագրել դեռեւս 2001 թվականին ստեղծված Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովին։ Այդ հանձնաժողովի կազմում հայկական կողմից եղել են ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը, արտակարգ եւ լիազոր դեսպան Դավիթ Հովհաննիսյանը, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը եւ այլն։ Դեւիդ Ֆիլիպսը 2001-2004թթ. եղել է Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի նախագահը։
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment