Monday, August 31, 2009

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գովեստներ է շռայլում Թուրքիայի եւ նրա հոր հասցեին՝ մոռանալով նրա ով լինելը

Թուրքիայում երկօրյա այցով գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը այցելել է Աթաթուրքի դամբարան։ Այս մասին հայտնում է թուրքական CNNturk-ը։ Ռասմուսենը Աթաթուրքի դամբարանին ծաղկեպսակ դնելով հարգանքի րոպեից հետո, դամբարանի հատուկ հուշատետրում հետեւյալ գրառումն է թողել. «Այստեղ, որպես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար, Աթաթուրքի հանդեպ հարգանքս ուղղելով հպարտություն եմ զգում։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան Աթաթուրքի «աշխարհում խաղաղություն» սկզբունքի վրա առանց հոգնելու աշխատելով՝ ծառայություն է իրականացնում»,- հուշամատյանում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսենը։ Ռասմուսենը այնուհետ հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ, որից հետո մեկնել Անկարայից։ NEWS.am-ը հիշեցնում է, որ ընդամենը վերջերս, ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի ընտրությունների ժամանակ, ընդհուպ մինչեւ վերջնական քվեարկությունը, Թուրքիան բացահայտ դեմ էր Ֆոգ Ռասմուսենի թեկնածությանը՝ համարելով նրան իսլամի հակառակորդ։

No comments: