News.am. 27-8-2009- Վրաց սահմանապահներն արգելում են սահմանամերձ հայկական Բավրա գյուղի բնակիչներին օգտվել համայնքային սեփական հողերից։ Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է Բավրայի գյուղապետ Կորյուն Սումբուլյանը, այս տարվա մայիսից իրենց արգելվել է մտնել անմիջապես սահմանին գտնվող 300 հա համայնքային հողեր։ Մասնավորապես, այս տարի վրացական կողմը որոշել է 400 մ առաջ շարժվել Հայաստանի տարածքում, որոնք Բավրայի համայնքային հողերն են։ Գյուղացիները սեփականության մասին վկայագրեր ունեն Հայաստանի Անշարժ գույքի կադաստրից, որոնք այն բանի ապացույցն են, որ այդ հողերը պատկանում են իրենց։ Վկայագրերը տրամադրվել են 1993-2004 թթ.։
Սումբուլյանը նշել է, որ գյուղը, հիմնականում, զբաղվում է անասնապահությամբ, և այդ հողերը օգտագործվում են կերի պաշարների համար։
«Մենք ունենք 1500 գլուխ անասուն, և եթե մեզ չտրամադրվի այդ հողերն օգտագործելու հնարավորություն, ապա մենք ստիպված կլինենք մորթել անասունների մի մասին»,- հայտարարել է Սումբուլյանը՝ հավելելով նաև, որ ինքն այդ հողերի օգտագործման վերաբերյալ նախնական պայմանավորվածություն ունի։ Այսինքն, վրացական կողմը թույլ կտա նրանց անասնակերը մթերել միայն այն պայմանով, որ տեխնիկան ու գյուղացիներն անցնեն մաքսային անցակետերով, ինչպես նաև բերքահավաքից հետո վերադառնալ այդ անցակետերով։ Ըստ Սումբուլյանի, ինքը դեռ պետք է այցելի վրացական Ախլցխայի վարչական կենտրոն և այնտեղ հանդիպի Վրաստանի սահմանապահ զորքերի հրամանատարության հետ՝ հողերից օգտվելու մասին վերջնական պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով։ Նա հայտնեց նար, որ հայ սահմանապահներն, իրենց հերթին, արգելում են նրանց մտնել այդ հողեր՝ բարդություններից խուսափելու նպատակով, քանզի վրաց սահմանապահները կարող են այդ դեպքում պարզապես ձերբակալել հայ գյուղացիներին և ենթարկել վարչարարական պատասխանատվության։
Սակայն գյուղապետը պնդում է, որ վրացական կողմի ոչ մեծ կտորներով հողերի զավթման քաղաքականությունը արմատավորվել է 1929 թվականին, երբ հին Բավրայի տարածքից աստիճանաբար «ճանկվում էր» ոչ մեծ կտոր, ինչն ավելի ուշ թույլ տվեց ուղիղ սահմանը վերածել կոր գծի։
«Վրացիները վարժվել են իրանց սահմանները նշել անտառատունկով, և այդ անտառատնկմամբ նրանք մշտապես առաջ են շարժվում դեպի մեր համայնքի տարածքը՝ այստեղ կամ այնտեղ ներ հողեր զավթելով»,- շարունակել է Սումբուլյանը՝ մատնացույց անելով Վրաստան տանող ճանապարհի համայնքային հողերի այն ձախակողմյան ու աջակողմյան հատվածները, որոնք տարբեր տարիների անտառատնկումների միջոցով հայտնվել են վրացական կողմում։ Սումբուլյանը ցավով ընդգծել է, որ ոչ անշարժ գույքի կադաստրից, ոչ այդ հարցերով զբաղվող ԱԳՆ համապատասխան կառույցներից պարզորոշ ոչ մի պատասխան չի ստացել։
Նշենք նաև, որ հայ-վրացական սահմանի այդ հատվածը առայժմ իրավաբանորեն ձևակերպված չէ, սակայն գյուղապետը լի է հողերը համայնքին վերադարձնելու վճռականությամբ. ոչ միայն, փաստորեն այս տարի կորսված 300 հա տարածքը, այլև Բավրայի համայնքային այն հողերը, որոնք Վրաստանի տարածքբում են հայտնվել ԽՍՀՄ տարիներին։ Սումբուլյանի կարծիքով, նման վայրերում սահմանանշման տրամաբանությունը պետք է կառուցվի՝ հաշվի առնելով տեղանքի առանձնահատկությունները, այսինքն՝ կամ սահման է դառնում ջրբաժանը, կամ՝ գետերի ու ջրային այլ ավազանների բացակայության պայմաններում՝ լեռնային տեղանքում, հողերի սահմանազատումն իրականացվում է մակերևույթին՝ հաշվի առնելով հակադիր երկու լանջերով մթնոլորտային տեղումների հոսքը։ Մինչդեռ, ըստ նրա, վրացական կողմը խախտում է տրամաբանությունը՝ տեղաշարժելով իր սահմանները անտառատնկումնեևրի միջոցով։ Ընդ որոմ, եթե սկզբնապես սահմանը Վրաստանի կողմից անցնում է անտառների եզրագծով, ապա ժամանակի ընթացքում վրացական կողմը սկսում է ողջ անտառածածկույթը համարել իրենը՝ նշագծելով սահմանը իրենից ամենահեռու հատվածով։
Ստեղծված իրավիճակի կապակցությամբ առաջ է գալիս երկու հարց՝ իրո՞ք Բավրայի համայնքային հողերը պատկանում են Վրաստանին։ Եվ երկրորդ հարցը՝ եթե դա այդպես է, ապա ինչո՞ւ և ինչպե՞ս է Հայաստանի Անշարժ գույքի պետական կադաստրը այդ հողերի սեփականության վկայագրեր հանձնել Հայաստանի քաղաքացիներին։ Ըստ NEWS.am-ի տվյալների, խոսքը ոչ ավել, ոչ պակաս 1,5 հազար քառ. մետր հողահանդակի մասին է։Monday, August 31, 2009
Վրաստանը Հայաստանից հողե՞ր է «ճանկում», թե՞ Հայաստանի Անշարժ գույքի պետական կադաստրն է վրացական հողեր բաժանում
News.am. 27-8-2009- Վրաց սահմանապահներն արգելում են սահմանամերձ հայկական Բավրա գյուղի բնակիչներին օգտվել համայնքային սեփական հողերից։ Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է Բավրայի գյուղապետ Կորյուն Սումբուլյանը, այս տարվա մայիսից իրենց արգելվել է մտնել անմիջապես սահմանին գտնվող 300 հա համայնքային հողեր։ Մասնավորապես, այս տարի վրացական կողմը որոշել է 400 մ առաջ շարժվել Հայաստանի տարածքում, որոնք Բավրայի համայնքային հողերն են։ Գյուղացիները սեփականության մասին վկայագրեր ունեն Հայաստանի Անշարժ գույքի կադաստրից, որոնք այն բանի ապացույցն են, որ այդ հողերը պատկանում են իրենց։ Վկայագրերը տրամադրվել են 1993-2004 թթ.։
Սումբուլյանը նշել է, որ գյուղը, հիմնականում, զբաղվում է անասնապահությամբ, և այդ հողերը օգտագործվում են կերի պաշարների համար։
«Մենք ունենք 1500 գլուխ անասուն, և եթե մեզ չտրամադրվի այդ հողերն օգտագործելու հնարավորություն, ապա մենք ստիպված կլինենք մորթել անասունների մի մասին»,- հայտարարել է Սումբուլյանը՝ հավելելով նաև, որ ինքն այդ հողերի օգտագործման վերաբերյալ նախնական պայմանավորվածություն ունի։ Այսինքն, վրացական կողմը թույլ կտա նրանց անասնակերը մթերել միայն այն պայմանով, որ տեխնիկան ու գյուղացիներն անցնեն մաքսային անցակետերով, ինչպես նաև բերքահավաքից հետո վերադառնալ այդ անցակետերով։ Ըստ Սումբուլյանի, ինքը դեռ պետք է այցելի վրացական Ախլցխայի վարչական կենտրոն և այնտեղ հանդիպի Վրաստանի սահմանապահ զորքերի հրամանատարության հետ՝ հողերից օգտվելու մասին վերջնական պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով։ Նա հայտնեց նար, որ հայ սահմանապահներն, իրենց հերթին, արգելում են նրանց մտնել այդ հողեր՝ բարդություններից խուսափելու նպատակով, քանզի վրաց սահմանապահները կարող են այդ դեպքում պարզապես ձերբակալել հայ գյուղացիներին և ենթարկել վարչարարական պատասխանատվության։
Սակայն գյուղապետը պնդում է, որ վրացական կողմի ոչ մեծ կտորներով հողերի զավթման քաղաքականությունը արմատավորվել է 1929 թվականին, երբ հին Բավրայի տարածքից աստիճանաբար «ճանկվում էր» ոչ մեծ կտոր, ինչն ավելի ուշ թույլ տվեց ուղիղ սահմանը վերածել կոր գծի։
«Վրացիները վարժվել են իրանց սահմանները նշել անտառատունկով, և այդ անտառատնկմամբ նրանք մշտապես առաջ են շարժվում դեպի մեր համայնքի տարածքը՝ այստեղ կամ այնտեղ ներ հողեր զավթելով»,- շարունակել է Սումբուլյանը՝ մատնացույց անելով Վրաստան տանող ճանապարհի համայնքային հողերի այն ձախակողմյան ու աջակողմյան հատվածները, որոնք տարբեր տարիների անտառատնկումների միջոցով հայտնվել են վրացական կողմում։ Սումբուլյանը ցավով ընդգծել է, որ ոչ անշարժ գույքի կադաստրից, ոչ այդ հարցերով զբաղվող ԱԳՆ համապատասխան կառույցներից պարզորոշ ոչ մի պատասխան չի ստացել։
Նշենք նաև, որ հայ-վրացական սահմանի այդ հատվածը առայժմ իրավաբանորեն ձևակերպված չէ, սակայն գյուղապետը լի է հողերը համայնքին վերադարձնելու վճռականությամբ. ոչ միայն, փաստորեն այս տարի կորսված 300 հա տարածքը, այլև Բավրայի համայնքային այն հողերը, որոնք Վրաստանի տարածքբում են հայտնվել ԽՍՀՄ տարիներին։ Սումբուլյանի կարծիքով, նման վայրերում սահմանանշման տրամաբանությունը պետք է կառուցվի՝ հաշվի առնելով տեղանքի առանձնահատկությունները, այսինքն՝ կամ սահման է դառնում ջրբաժանը, կամ՝ գետերի ու ջրային այլ ավազանների բացակայության պայմաններում՝ լեռնային տեղանքում, հողերի սահմանազատումն իրականացվում է մակերևույթին՝ հաշվի առնելով հակադիր երկու լանջերով մթնոլորտային տեղումների հոսքը։ Մինչդեռ, ըստ նրա, վրացական կողմը խախտում է տրամաբանությունը՝ տեղաշարժելով իր սահմանները անտառատնկումնեևրի միջոցով։ Ընդ որոմ, եթե սկզբնապես սահմանը Վրաստանի կողմից անցնում է անտառների եզրագծով, ապա ժամանակի ընթացքում վրացական կողմը սկսում է ողջ անտառածածկույթը համարել իրենը՝ նշագծելով սահմանը իրենից ամենահեռու հատվածով։
Ստեղծված իրավիճակի կապակցությամբ առաջ է գալիս երկու հարց՝ իրո՞ք Բավրայի համայնքային հողերը պատկանում են Վրաստանին։ Եվ երկրորդ հարցը՝ եթե դա այդպես է, ապա ինչո՞ւ և ինչպե՞ս է Հայաստանի Անշարժ գույքի պետական կադաստրը այդ հողերի սեփականության վկայագրեր հանձնել Հայաստանի քաղաքացիներին։ Ըստ NEWS.am-ի տվյալների, խոսքը ոչ ավել, ոչ պակաս 1,5 հազար քառ. մետր հողահանդակի մասին է։
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment