/PanARMENIAN.Net/ 31.08.2009 - Ամերիկացի սենատոր Էդվարդ Քեննեդին` hռչակավոր քաղաքական գործիչների տոհմի այդ ներկայացուցիչը հայ ժողովրդի բարեկամն էր եւ տասնամյակներ շարունակ իր անուրանալի աջակցությունն էր բերում հայ ժողովրդի եւ Հայաստանի կենսական շահերին առնչվող ձեռնարկումներում: Այդ մասին ասվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական ուղերձում ամերիկացի սենատորի մահվան կապակցությամբ: «Խոր ցավով տեղեկացա ամերիկյան քաղաքական գործիչ, սենատոր Էդվարդ Քենեդիի մահվան մասին: Անժխտելի են Էդվարդ Քենեդիի ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչման, Արցախի ազատության պայքարին աջակցելու, երկրաշարժից եւ ռազմական հակամարտությունից տուժած հայերին մարդասիրական օգնություն տրամադրելու ուղղությամբ»,- նշվում է ՀՀ նախագահի ուղերձում:
Սերժ Սարգսյանի խոսքով, սենատոր Քենեդիի` բարեկամի, ազատության ու արդարության անխոնջ մարտիկի կերպարը երկար կապրի բոլոր հայորդիներին սրտերում: «Հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Քենեդիների ընտանիքին, Միացյալ Նահանգների կառավարությանը եւ ժողովրդին»,- ընդգծվում է Հայաստանի ղեկավարի ուղերձում:Tuesday, September 1, 2009
Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Էդվարդ Քենեդիի մահվան կապակցությամբ
/PanARMENIAN.Net/ 31.08.2009 - Ամերիկացի սենատոր Էդվարդ Քեննեդին` hռչակավոր քաղաքական գործիչների տոհմի այդ ներկայացուցիչը հայ ժողովրդի բարեկամն էր եւ տասնամյակներ շարունակ իր անուրանալի աջակցությունն էր բերում հայ ժողովրդի եւ Հայաստանի կենսական շահերին առնչվող ձեռնարկումներում: Այդ մասին ասվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական ուղերձում ամերիկացի սենատորի մահվան կապակցությամբ: «Խոր ցավով տեղեկացա ամերիկյան քաղաքական գործիչ, սենատոր Էդվարդ Քենեդիի մահվան մասին: Անժխտելի են Էդվարդ Քենեդիի ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչման, Արցախի ազատության պայքարին աջակցելու, երկրաշարժից եւ ռազմական հակամարտությունից տուժած հայերին մարդասիրական օգնություն տրամադրելու ուղղությամբ»,- նշվում է ՀՀ նախագահի ուղերձում:
Սերժ Սարգսյանի խոսքով, սենատոր Քենեդիի` բարեկամի, ազատության ու արդարության անխոնջ մարտիկի կերպարը երկար կապրի բոլոր հայորդիներին սրտերում: «Հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Քենեդիների ընտանիքին, Միացյալ Նահանգների կառավարությանը եւ ժողովրդին»,- ընդգծվում է Հայաստանի ղեկավարի ուղերձում:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment