Wednesday, August 26, 2009

Հայաստանի ԱԳՆ-ը բանակցում է «վրացական ներխուժման» շուրջ

HayInfo.26-8-2009- Հայ-վրացական սահմանի՝ Շիրակի մարզի որոշ հատվածներում վրացի սահմանապահների «ներխուժման» դեպքի վերաբերյալ, ինչի մասին իր այսօրվա համարում գրել էր «Առավոտը», Հայաստանի արտգործնախարարությունից որոշ պարզաբանումներ է խնդրել Tert.am-ը: Հայաստանի արտգործնախարարությունից մեզ տեղեկացրել են, որ այդ խնդիրը վերաբերում է սահմանների այն հատվածին, որը չի համաձայնեցվել սահմանների դեմարկացիայի (սահմանազատում) ժամանակ, և որ այժմ խնդրի շուրջ բանակցություններ են տարվում: Մեր տեղեկություններով՝ Խորհրդային Միության ադմինստրատիվ սահմաններով հայ-վրացական սահմանի խնդրահարույց հողը պատկանում է Վրաստանին ու սահմանազատման գործընթացի ժամանակ չի հստակեցվել, թե այն որ կողմին պետք է պատկանի: Այսօր արդեն, փաստորեն, վրացական կողմը հիշել է, որ այդ հողերի մասին հստակ համաձայնություն չի եղել: Ի դեպ, խոսքը մոտ 1500 քմ հողերի մասին է:

No comments: