Saturday, November 21, 2009

Սահակաշվիլի. Պուտինը միքիչ վերև է բարձրացել` մինչև փողկապս

«ԱՅՍՕՐ» 21.11.2009 -Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Շուստեր Live հեռուստաալիքի եթերում պատասխանել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի կատակին, նշելով, որ դա վիրավորանք է Ուկարաինայի ժողովրդի հասցեին, - հայտնում է «Ինտերֆաքսը»: Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ, Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլուն խորհուրդ տվեց հանդիպել ուկրաինացի գործընկեր Վիկտոր Յուշչենկոյին «առանց փողկապների»: «Էլ ինչ կարելի է խորհուրդ տալ. երկու նախագահների համար ավելի լավ կլինի, եթե նրանք ընթրիքին «առանց փողկապների» լինեն: Փողկապներն այսօր բավական թանկ են...», - կատակել էր ՌԴ վարչապետը: Հակադարձելով Պուտինի կատակին` Սահակաշվիլին ասել է. «Պուտինը խոսք էր տվել ինձ կախել մարմնիս ինչ-որ մասից, հիմա նա խոսում է իմ փողկապից: Միակ լավ լուրն այն է, որ նա բարձրացել է միքիչ վերև` մինչև փողկապս: Այսպես ես ինձ ավելի անվտանգ եմ զգում»:

No comments: