Tert.am.24-8-2009- Կիևի հայկական համայնքի նորընտիր նախագահ Տիգրան Կարագյոզյանը համայնքի առաջնահերթ խնդիրների թվում մատնանշել է հայկական եկեղեցու կառուցումը։ Այդ մասին նա հայտարարել է Аналитика գործակալությանը տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ Կիևի քաղաքապետարանը հայկական եկեղեցու կառուցման համար հատկացրել է հողատարածք մայրաքաղաքի Խարկովսկի շրջանում։
«Պաշտոնական որոշում կայացնելուց անմիջապես հետո մենք անհապաղ հանձն կառնենք եկեղեցու շենքի ճարտարապետական նախագծի փոփոխությունը. այն կհարմարեցնենք նոր տեղանքին և կենթարկենք գծագրական հաղորդակցությունների փոփոխության»,- նշել է Կարագյոզյանը։
Խոսելով հետագա ծրագրերի մասին՝ Կարագյոզյանը տեղեկացրել է, որ իրենք մտադիր են ստեղծել համայնքի Հոգաբարձուների խորհուրդ, որը կապահովի կազմակերպության ֆինանսական անկախությունը։ Նաև ստեղծվելու է անվճար իրավաբանական խորհրդատվություն համայնքի անդամների համար՝ մարդու իրավունքների պաշտպանության և օրինապահության պահպանման գծով։«Մտադիր ենք բարելավել համագործակցությունը շրջանային կազմակերպությունների հետ, ինչպես նաև նպաստել նոր հայկական համայնքների ձևավորմանը»,- հավելել է Կարագյոզյանը։
Monday, August 24, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment