Wednesday, August 26, 2009

Դատարանում հնչեցրել են Մայքլ Ջեքսոնի մահվան պատճառը

Tert.am. 25-8-2009- Երկուշաբթի Հյուսթոնի դատարանում ներկայացվել են դատական փորձաքննության տվյալները, որոնց համաձայն փոփ արքայի մահվան պատճառն է հանդիսացել պրոպոֆոլի չափազանց մեծ չափաբաժինը, որը նա օգտագործել է որպես ցավազրկող։ Այդ փորձաքննության հիման վրա, որը չի հրապարակվել՝ ելնելով քննության շահերից, հուլիսին Մայքլ Ջեքսոնի անձնական բժիշկ Քոնրադ Մյուրեյի տանն ու գրասենյակում անցկացվել է մի շարք խուզարկումներ։ Նշենք, որ անձամբ Մյուրեյը, ով Ջեքսոնի մահվան ժամանակ եղել է երգչի կողքին և փորձել է վերակենդանացնել նրան, երկու անգամ հարցաքննվել է ոստիկանության կողմից, սակայն նա չի համարվում հիմնական կասկածյալ, հայտնում է BBC-ն։ Քննության ընթացքում անցկացված խուզարկման հրահանգում ասվում է, որ Մյուրեյը հայտնել է ոստիկանությանը, որ Ջեքսոնին նշանակել է պրոպոֆոլ որպես ցավազրկող միջոց։ Միևնույն ժամանակ նա հայտնել է, որ մտավախություններ ուներ, որ երգչի մոտ կախվածություն կառաջանա դեղամիջոցից, այդ իսկ պատճառով նվազեցրել է չափաբաժինը։ Հավելենք, որ Մյուրեյի խոսքերով՝ մահվան օրը Ջեքսոնն ընդունել է մի քանի դեղամիջոց՝ այդ թվում նաև 25 միլիգրամ ներերակային հանգստացնող դեղեր։

No comments: