Tuesday, August 25, 2009

Հայաստանը խոստանում է չշեղվել

A1+ 24-8-2009- ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին: Սամվել Մկրտչյանը ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղարին է փոխանցել Հայաստանի Նախագահի, արտգործնախարարի եւ պաշտպանության նախարարի շնորհավորանքները: Դեսպան Մկրտչյանը նշել է, որ Հայաստանը հաստատակամ է զարգացնել գործընկերային հարաբերությունները Դաշինքի հետ, եւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը կծառայեցվի այդ նպատակին: Դեսպանն ընդգծել է, որ հայկական կողմը կարեւորում է մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղպահ գործողություններին. առաջիկայում հայ զինվորականները կներգրավվեն նաեւ Աֆղանստանի Անվտանգության աջակցության միջազգային ուժերին: ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը դրական է գնահատել Հայաստանի հետ համագործակցությունը' գործող ձեւաչափերի շրջանակներում: Անդերս Ֆոգ Ռասմուսենը կարեւորել է Դաշինքի կողմից ղեկավարվող գործողություններին Հայաստանի մասնակցությունը եւ ընդգծել, որ Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցությունը շարունակելու է:

No comments: